Դա նման է հոգեկան հիվանդության. Նախագահ
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին խորհուրդ է տալիս կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, «քանի դեռ ուշ չէ»։
|
Այս մասին Իլհամ Ալիեւն ասել է Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առաջարկած 3+3 հարթակը լավագույն միջոցը կլինի՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններն ու խաղաղություն հաստատելու ամբողջ տարածաշրջանում։
«Սակայն Հայաստանը դեռ դա չի ընդունում։ Հայաստանին հնարավորություն է տրված։ Այդ նախաձեռնությանն աջակցել են Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը դեմ է հանդես եկել։ Այժմ Հայաստանը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։ Առաջին հերթին դրական պատասխանիր այդ առաջարկին, եթե ցանկանում ես կարգավորել հարաբերությունները։ Այլապես կրկին հակասություն է առաջանում»,-ասել է Նախագահը։
«Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հղումներ կան: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն եւ ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի դեմ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետեւաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, եւ ես վստահ եմ, որ թուրքական կողմը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության եւ լայնածավալ համագործակցության օգտին»,-հավելել է Իլհամ Ալիեւը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ