Իլհամ Ալիևը դրական է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:
|
«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահ ուժերի գործունեությունը կարելի է դրական գնահատել: Իհարկե, կան պահեր, որոնք մեզ ձեռք չեն տալիս, որոնց շուրջ մենք հարցեր ունենք: Առաջին հերթին, դա կապված է օտարերկրյա քաղաքացիների՝ մեր հողեր անօրինական այցերի հետ»,- ասել է Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիեւ