44-օրյա պատերազմի պլանն Ադրբեջանը վաղուց է ունեցել. Նախագահը բացահայտում է
 44-օրյա պատերազմի պլանն Ադրբեջանը վաղուց է ունեցել.  Նախագահը բացահայտում է
12:45     25 09 2021    
Նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, չնայած եւ սառեցված հակամարտությանը, վաղուց է մշակած ունեցել պատերազմի պլան, որը եւ իրականություն է դարձրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսելով 44-օրյա պատերազմը։

Իլհամ Ալիեւը մանրամասնել է, որ ժամանակի ընթացքում այդ պլանի մեջ որոշ փոփոխություններ կատարվել են՝ հաշվի առնելով Ադրբեջանի նոր ձեռքբերումները, այդ թվում նաեւ՝ տեխնոլոգիական ձեռքբերումները եւ ամեն մի փոփոխությունից հետո ինքն անձամբ հաստատել է այն։

Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատերազմի ժամանակ իր գործողությունների պլանն է ունեցել եւ ըստ Իլհամ Ալիեւի, հայկական իշխանությունները այդ պլանն են մտադիր եղել իրականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում։
Zinvor.info

Հեշթեգներ. 44-օրյա-պատերազմ  


Լրահոս