Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կապահովվի հայազգի քաղաքացիների իրավունքների իրացումը
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կապահովվի հայազգի քաղաքացիների իրավունքների իրացումը
09:00     23 09 2021    
«Ադրբեջանի ազատագրված տարածքներում ընթանում են վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման արագացված աշխատանքներ: Հետկոնֆլիկտային վերակառուցում հասկացությունը հիմնված է մեր ժողովրդի կարիքների ու առաջնահերթությունների վրա»:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի 37 -րդ նիստում:

Նա նշել է, որ ներքին տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական պայմանների ապահովումը հիմնական առաջնահերթություններից է:

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը վճռական է հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ապրող հայազգի քաղաքացիներին իր քաղաքական, սոցիալական և տնտեսական տարածությունում վերաինտեգրելու հարցում` հավասարապես ապահովելով նրանց, ինչպես նաև Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների իրացումը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՎՈՒԱՄ  


Լրահոս