Կոբախիձեն շնորհավորել է Ալիևին
  Կոբախիձեն շնորհավորել է Ալիևին
11:56     23 12 2025    
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Թույլ տվեք արտահայտել իմ խորին հարգանքը Ձեզ այս նշանակալի օրը։ Ցանկանում եմ նշել, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասել է նշանակալի հաջողությունների։

Վրաստանին և Ադրբեջանի Հանրապետությանը կապում են պատմական բարեկամությունը և անսասան ռազմավարական գործընկերությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը։ Խորապես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն խորանալ և ամրապնդվել։

Հարգելի պարոն նախագահ, օգտվելով այս հնարավորությունից՝ ևս մեկ անգամ իմ խորին հարգանքն եմ արտահայտում Ձեզ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ադրբեջանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոբախիձե   Ալիև