Խորվաթիայի նախագահը նամակ է հղել Իլհամ Ալիևին
  Խորվաթիայի նախագահը նամակ է հղել Իլհամ Ալիևին
15:01     22 12 2025    
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Զորան Միլանովիչը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Խորվաթիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել և խորացնել իրենց փոխադարձ բարեկամությունն ու երկկողմ կապերը, ինչպես նաև զարգացնել տնտեսական համագործակցությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Խորվաթիա   Ադրբեջան