Դատարանում Լևոն Մնացականյանը հանդես է եկել վերջին խոսքով
 Դատարանում Լևոն Մնացականյանը հանդես է եկել վերջին խոսքով
09:29     23 12 2025    
Դեկտեմբերի 22-ին Բաքվում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլոց գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։

Մեղադրյալ Լևոն Մնացականյանը նշել է, որ ցանկանում է իր եզրափակիչ ելույթը ներկայացնել ռուսերենով։ Նրան հնարավորություն է տրվել ելույթ ունենալ ռուսերենով:

Լևոն Մնացականյանը ասել է. «Ղարաբաղը (նկատի ունի անօրինական ռեժիմը-Խմբ.) խնդրել է Հայաստանին հանդես գալ որպես իր անվտանգության երաշխավոր, և այդ պահից սկսած՝ շփման գծում բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ Գլխավոր շտաբի կողմից կազմված պլանների համաձայն։ Այստեղ՝ դատական նիստերի ընթացքում, ես նշել եմ, որ 1992 թվականին զորակոչվել եմ զինվորական ծառայության։ Հաշվի առնելով իմ սպայական կոչումը՝ ինձ նշանակել են գումարտակի հրամանատարի տեղակալ։ Այդ պաշտոնում նշանակվելու համար այլ բան չէր պահանջվում։ Սակայն մեղադրող կողմը պնդում է, թե ինձ նշանակել են ինչ-որ այլ չափանիշներով»։

Լևոն Մնացականյանն անդրադարձել է նաև այն մեղադրանքին, թե պատերազմում վարձկաններ են կռվել հայկական կողմից. «Ինչքան ես գիտեմ, նրանք վարձկաններ չեն եղել։ Նրանք բոլորը կամավորներ էին. ոչ ոք նրանց չի հավաքագրել, նրանք վարձատրություն չեն ստացել»,- ասել է մեղադրյալը։

Լևոն Մնացականյանը խոսելով է նաև 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին: Նա հերքել է տուժողների ցուցմունքները՝ հայտնելով, որ ապրիլյան մարտերի ժամանակ նրանք չեն հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 23-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատարան   Մնացականյան