Ադրբեջանը, մեքենաների անօրինական անցման առնչությամբ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին
 Ադրբեջանը, մեքենաների անօրինական անցման առնչությամբ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին
11:07     13 09 2021    
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:

Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների անօրինական անցման Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:

Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ-ՊՆ  


Լրահոս