Հայկական կողմը սեփական գրոհիչների է խոցել. 4 Սու-25 հայկական գրոհիչ է խոցվել
 Հայկական կողմը սեփական գրոհիչների է խոցել.  4 Սու-25 հայկական գրոհիչ է խոցվել
13:19     11 09 2021    
Պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն իր գրոհիչ ինքնաթիռները կոդավորել է համապատասխան կոդով, որով կոդավորված են հայկական ռազմական ինքնաթիռները և շատ հանգիստ ցածր բարձրության վրա թռնելով՝ մտել են ԼՂ տարածք։ Երբ հայկական ՀՕՊ-ը տեսել է, ազդանշան է ուղարկել, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը նույն ազդանշանն է ուղարկել, որը հայկական կողմն է ուղարկում։

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ պնդելով, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը 4 հայկական ՍՈՒ 25 գրոհիչ է խփել, մեկ՝ մարտական գրոհային։

«Մեր կողմը մտածելով, որ յուրային ինքնաթիռ է, հանգստանում է, և ադրբեջանական կողմը սկսում է ռմբակոծել։ Հայկական կողմը, երբ սկսում է շատ կորուստներ ունենալ, գլխի է ընկնում, որ ինչ-որ բան այն չէ։ Անջատում են համակարգը և ինչքան թռչող սարք են տեսնում, սկսում են խփել։ Արդյունքում խփում են 4 հատ հայկական ՍՈՒ 25 գրոհիչ, մեկ հատ էլ մարտական գրոհային։ Այսինքն ադրբեջանական խորամանկ արարքը փառահեղ դրսևորեց։ Ադրբեջանի ԶՈՒ գրոհիչները համալրված են բելառուսական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և հայկական կողմն ինչքան հրթիռ է բաց թողնում, բոլորը մեծ հեռավորության վրա են պայթում»,- ասաց Համբարձումյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս