Այդ մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը։
«Այսօր, սեպտեմբերի 9-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլավոր ասսամբլեի 74/275 բանաձևի համապատասխան նշվում է, որպես հարձակումներից կրթության պաշտպանության միջազգային օր։
Երեխաների իրավունքների մասին համաձայնագրի և դրան կից, զինված հակամարտություններում երեխաններիի ներգրավման մասին լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև Պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թվականի համաձայնագրի կողմնակից հանդիսացող՝ Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն ու հետևողականորեն աջակցում է երեխաների իրավունքների ապահովմանը և զինված հակամարտություններից տուժված երեխաների վիճակի բարելավմանն ուղղված միջազգային ջանքերը։
Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ շուրջ 30 տարի շարունակվող ռազմական ագրեսիայի ընթացքում լուրջ վնաս է հասցվել Ադրբեջանի կրթական ենթակառուցվածքին՝ լիովին ոչնչացվել են ավելի քան հազար ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ։ Հայաստանի ռազմական ագրեսիաի հետևանքով առաջացած լուրջ խնդիրների ազդեցությամբ՝ հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականները և հարկադիր վերաբնակները չեն կարողացել իրականացնել կրթության իրենց իրավունքները։ Ադրբեջանի տարածքում կրթական հաստատությունները Հայաստանի զինված ուժերի կողմից ենթարկվել են կանոնավոր գնդակոծումների, իսկ աշակերտները և ուսումնական անձնակազմը ուսումնական գործընթացին մասնակցել են սպառնալիքի տակ։
Նույնիսկ անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կոպտորեն խախտելով Միջազգային հումանիտար իրավունքը, նպատակաուղղված թիրախավորոել է դպրոցները, ինչի հետևանքով ավերվել են մեր 54 դպրոցները, զոհվել է 6-ից մինչև 15 տարեկան 10 աշակերտ, իսկ 16-ը վիրավորվել է։
Հակամարտությունը թողնելով ետևում, Ադրբեջանը ուշադրություն է դարձրել նրան, որպեսզի մեր երեխաները կարողանան անվտանգ օգտագործել իրենց կրթական ներուժը։ Ներկա ժամանակ մենք ազատագրված տարածքներում վերակառուցում ենք մեր դպրոցները։
Համաշխարհային հանրության հետ միասին, սեպտեմբերի 9-ը նշելով, որպես հարձակումներից կրթության պաշտպանության միջազգային օր, մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ ադրբեջանցի դպրոցականների դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար Հայաստանի պատասխանատվությունը, և անվտանգ պայմաններում երեխաների կրթության իրավունքը հարգելու կարևորությունը։ Մենք Հայաստանից պահանջում ենք՝ նրա զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բազմաթիվ փաստերի հետաքննման վերաբերյալ նրա ստսնձնած միաջզգային պարտավորությունների պահպանումը, և այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։