Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նախագահի կարգադրությամբ՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը, Ադրբեջանի Հանրապետության 2003 թվականին ծնված քաղաքացիները, ում զորակոչի օրը (ներառյալ այդ օրը) լրացել է 18 տարին, ինչպես նաև 1986-2002թթ. ծնված՝ մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող, կամ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:
2021 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստ են զորացրվում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսված՝ ծառայության ժամկետը ավարտած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները»:
Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները` սույն կարգադրության կատարման համար: