Բաքուն դատապարտում է Երևանի անջատողական հռետորաբանությունը
 Բաքուն դատապարտում է Երևանի անջատողական հռետորաբանությունը
09:30     03 09 2021    
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետի և այդ երկրի արտաքին գործերի նախարարության 2021 թվականի սեպտեմբերի 2 -ին արած հայտարարությունները, որոնք ծառայում են անջատողականության խրախուսմանը Ադրբեջանի Ղարաբաղի մարզում»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ այդ երկրի պահվածքը, որը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային անհիմն հավակնություններից, պատմությունը կեղծելուց, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները, եզրակացություններ չի անում այն անմխիթար իրավիճակից, որում հայտնվել է իր ագրեսիվ քաղաքականության պատճառով, միայն հիվանդի երևակայության արդյունք է.

«Հայաստանի պաշտոնատար անձիք կարող են պատմական փաստերն ու իրավունքը աղավաղելու անվերջ փորձեր ձեռնարկել, սակայն դրանից ճշմարտությունը չի փոխվի: Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների անբաժանելի մասը:

Հայաստանը դեռ 1980-ականների վերջերից բացահայտորեն հավակնում էր Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին և բացահայտ աջակցում ագրեսիվ անջատողականությանը: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի միակողմանի անջատումը՝ առանց Ադրբեջանի թույլտվության, հակասում էր խորհրդային օրենսդրությանը, ինչն այն ժամանակ հաստատվել էր սահմանադրական ամենաբարձր մակարդակով: Անդրադառնալով ինքնորոշման իրավունքին՝ հայ պաշտոնյաները չեն խոսում այն մասին, որ «անկախության հանրաքվեն» 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անջատողականների կողմից անցկացվել է առանց Ադրբեջանի համաձայնության, ինչպես նաև առանց այդ մարզի ադրբեջանցի բնակչության մասնակցության:

Հայ պաշտոնյաները լռում են նաև այն փաստի մասին, որ Ադրբեջանի Ղարաբաղի մարզը գրեթե 30 տարի գտնվել է Հայաստանի զինված ուժերի ռազմական օկուպացիայի ներքո, խախտվել են մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները: Երկար տարիների ընթացքում մենք մեր պաշտոնական հայտարարություններում բարձրաձայնել ենք այս և այլ փաստերի, Հայաստանի անհիմն և ապակառուցողական դիրքորոշման, միջազգային կառույցների որոշումների մասին: Տասնամյակներ շարունակ մենք ցուցաբերել ենք ռազմավարական համբերություն՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար:

44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքում, որը սկսվեց ի պատասխան Հայաստանի հերթական ռազմական սադրանքի, մենք վերականգնեցինք միջազգային արդարությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսուհետ վճռականորեն կանխվելու է ադրբեջանական տարածքների նկատմամբ ցանկացած հավակնություն և մեր տարածքներում ագրեսիվ անջատողականություն բորբոքելու ցանկացած փորձ, և նրանց կտրվի անհրաժեշտ պատասխան:

Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների ֆոնին Հայաստանի ապակառուցողական պահվածքը ոչ միայն հեռանկար չունի, այլև Հայաստանին տանում է դեպի տառապանքներ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս