Նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով
  Նախագահ.  Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով
14:52     31 08 2021    
Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշայում:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք լուծում չէր գտնի բանակցությունների ճանապարհով»,- աղբյուրը մեջբերում է Իլհամ Ալիևին:

Նախագահի խոսքով՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

«Իսկ մենք բոլորովին այլ կարծիքի էինք, և ես երբեք դա չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև