Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին` Վագիֆի պոեզիայի օրերի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝
«Չնայած օկուպացիային, Շուշան պահպանել է իր ադրբեջանական ոգին: Յուրաքանչյուր մարդ, ով այցելել է Շուշա, դա տեսնում է: Նույնիսկ ավերված վիճակում, նույնիսկ օկուպացիայի ընթացքում վանդալիզմի ենթարկված Շուշան կարողացել է պահպանել իր ոգին, արտաքին տեսքը, նա չի հնազանդվել, չի կոտրվել, մեզ է պասել, մենք պետք է գայինք և մենք եկանք: Եկանք որպես հաղթող ժողովուրդ: Ոչ բանակցությունների միջոցով, ոչ էլ հայկական կողմից որևէ զիջումների արդյունքում, մենք եկանք՝ արյուն թափելով մարտի դաշտում, նահատակներ տալով, անձնվիրություն ցուցաբերելով և վերականգնելով մեր տարածքային ամբողջականությունը և մեր ազգային արժանապատվությունը», - ընդգծել է նախագահը: