Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջան և Շուշա կատարած այցի ընթացքում` խոսելով Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի մասին: Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում կիսվել է ճանապարհորդության կադրերով:
«Օդանավակայանի շինարարությունը սկսվեց այս տարի, և ես ասացի, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի հենց այս տարի: Թերևս, աշխարհում ոչ մի օդանավակայան չի կառուցվել նման արագացված տեմպերով», - նշել է պետության ղեկավարը: