Պատերազմի հերոսների սոցիալ-կենցաղային պայմանները կբարելավվեն
 Պատերազմի հերոսների սոցիալ-կենցաղային պայմանները կբարելավվեն
16:21     25 08 2021    
Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Հայրենական պատերազմի հերոսների և նրանց ընտանիքի անդամների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է բնակարան տրամադրել «Հայրենական պատերազմի հերոսի» կոչում ստացած անձանց, ինչպես նաև այն անձանց ընտանիքի անդամներին, ովքեր հետմահու արժանացել են այդ կոչման: Հանձնարարվել է նաև պարբերաբար տեղեկացնել ԱՀ նախագահին` սույն կարգադրության կատարման հետ կապված աշխատանքների մասին:

Սույն հրամանագրով նախատեսված անձանց բնակարանային ապահովումն իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության հիփոթեքային հիմնադրամի կողմից այդ նպատակով նախարարության հաշվեկշռին փոխանցված բնակարանների հաշվին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև