Նախագահ. Ադրբեջանը հանդիսանում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի տերը
  Նախագահ.  Ադրբեջանը հանդիսանում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի տերը
15:05     17 08 2021    
Ադրբեջանը պլանավորում է մինչև ձմեռ 80%-ով ավարտել ազատագրված տարածքներում ներքին ավտոճանապարհների շինարարության աշխատանքները՝ Հայաստանի հետ սահմանին, հայտարարել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը:

«Այժմ ընթանում է՝ մինչև մեր սահմանները 700 կիլոմետր ճանապարհների շինարարությունը և այդ աշխատանքների շուրջ 80 տոկոսը կկատարվի մինչև ձմեռ: Դա թույլ կտա մեզ ավելի ուժեղ դառնալ այդ տարածքներում, ինչպես երթևեկության, այնպես էլ ռազմական տեսանկյունից», - ասել է Ի.Ալիևը՝ Քելբեջարի շրջան (Հայաստանի հետ սահմանին) կատարած այցի ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն:

Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանն է հանդիսանում Հայաստանի հետ սահմանին իրավիճակի տերը: «Դա բնական է, և այս իրավիճակը կշարունակվի ապագայում ևս: Արտասահմանյան որոշ շրջանակներում այս հարցի շուրջ երբեմն անհամարժեք կարծիքներ են հնչում: Դրա անհրաժեշտությունը չկա: Մենք կանգնած ենք այնտեղ (սահմանին), որտեղ նպատակահարմար ենք համարում: Նրանք, ովքեր համաձայն չեն դրա հետ, թող գնան և հովանան », - հավելել է Ի.Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս