Ադրբեջանի նախագահ. Քելբաջար-Լաչին ճանապարհը կկառուցվի ամենաբարձր մակարդակով
  Ադրբեջանի նախագահ.  Քելբաջար-Լաչին ճանապարհը կկառուցվի ամենաբարձր մակարդակով
13:46     17 08 2021    
«Հիմա գնում ենք Լաչինի շրջան, ավելի ուշ կուղևորվենք Քելբաջար»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջան կատարած ուղևորության ժամանակ:

«Այսօր Լաչինում դրվելու է օդանավակայանի հիմքը: Քելբաջար-Լաչին ճանապարհը նույնպես կվերակառուցվի ամենաբարձր մակարդակով: Երկու թունելները, որոնց հիմքը հենց նոր դրվեց, այս ճանապարհն ավելի հարմարավետ կդարձնեն: Սա հայտնի թունել է, որը կառուցվել է խորհրդային տարիներին: Շինարարությունը սկսվել է 1958 թվականին: Նրա երկարությունը 200 մետր է: Թունելների երկարությունը, որոնք մենք կառուցելու ենք, կկազմեն 11 և 5 կմ: Սա Քելբաջարը և Լաչինը կապող միակ հին ճանապարհն է: Երբ հայերը լքում էին Քելբաջարն ու Լաչինը, նրանք փորձեցին պայթեցնել այս թունելը: Տեսեք, թե որքան ստոր են այդ մարդիկ: Նրանք փորձեցին պայթեցնել, բայց չստացվեց: Քելբաջարը և Լաչինը մեր ամենագեղեցիկ շրջաններից են: Որքան էլ հայերը վնասեն մեր բնությունը, նրանք չկարողացան ամբողջությամբ ոչնչացնել այն», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram- ի իր պաշտոնական էջում կիսվել է ուղևորության կադրերով:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս