Իլհամ Ալիեւ. Դա Վրաստանի դիրքորոշումն է, եւ մենք պետք է հարգենք այն
|
|
«Վրաստանը դեռ պատրաստ չէ աջակցել այս հարթակին, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ»:
|
Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կմիանան «3+3» ձեւաչափով համագործակցության հարթակի մասով Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությանը:
«Այս հարցը բազմիցս քննարկվել է իմ եւ Թուրքիայի նախագահի կողմից, եւ մեր դիրքորոշումները համընկնում են: Մենք աջակցում ենք այս ձեւաչափին եւ հույս ունենք, որ տարածաշրջանի այլ երկրներ եւս կմիանան այս հարթակին»:
Նրա խոսքով՝ Վրաստանը դեռ պատրաստ չէ աջակցել այս հարթակին, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ: «Դա Վրաստանի դիրքորոշումն է, եւ մենք պետք է հարգենք այն: Սակայն, չնայած դրան, տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունները կարեւոր են տարածաշրջանային համագործակցության, կայունության ապահովման, պատերազմի վտանգը զրոյի հասցնելու համար»,- ասել է Նախագահը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիև