«Ռուսաստանն անվճար մի քանի միլիարդ զենք է փոխանցել Հայաստանին». Ադրբեջանի Նախագահ
|
|
«Վերջին 30 տարիների ընթացքում Ռուսաստանն անվճար մի քանի միլիարդ զենք է փոխանցել Հայաստանին»:
|
Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ուստի մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը հաշվի առնի մեր մտահոգությունն այս հարցում, քանի որ որքան էլ զենք փոխանցվի, միեւնույն է, ուժերի հավասարություն չի լինի: Վերջին 30 տարիների ընթացքում Ռուսաստանն անվճար մի քանի միլիարդ զենք է փոխանցել Հայաստանին: Դրանց մի մասն այժմ ավերված վիճակում ցուցադրված են որպես թանգարանային ցուցանմուշներ»:
Նախագահ Իլհամ Ալիեւը հավելել է, որ Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կշարունակի ջանքերն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախագահ
Իլհամ-Ալիև
Ռուսաստան