Ականապատված տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս
 Ականապատված տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս
11:18     16 08 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղի ՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով ազատագրված տարածքներին:

Նախագահը մասնավորապես խոսել է Աղդամի մասին՝ ասելով, որ այնտեղ հարյուր հազարավոր ականներ կան:

«Պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջությունն է կորցրել ականների պայթյունի հետևանքով: Հետևաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և շարունակվում են: Հայաստանը մեզ չի հանձնում ականների քարտեզները, իսկ վերջերս փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ականազերծման աշխատանքներ են ընթանում, մինչդեռ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս