Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության պատասխան հայտարարության մեջ:
«Մենք Հայաստանի ԱԳՆ -ի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ եռակողմ հայտարարության 1-ին կետում նշված է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի ռեժիմ և բոլոր ռազմական գործողությունների դադար 2020 թվականի նոյեմբերի 10-ի`Մոսկվայի ժամանակով 00: 00-ից», նշվում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց դիրքերում»: Պետք է ընդգծել, որ «կանգ առնել» չի նշանակում «մնալ» այս կամ որևէ այլ համատեքստում, դա վերաբերում է ինչպես ռուսերեն լեզվին, որով Հայտարարությունը կազմվել է, այդպես էլ այլ լեզուներին:
Բացի այդ, եռակողմ հայտարարության 3-րդ կետով որոշվում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը «Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»: Եռակողմ հայտարարության 4 -րդ կետում հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայումը կատարվելու է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկի անվտանգությունը երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների համար»:
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարության համաձայնեցված ձևակերպումները հստակ խոսում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին և ոչ մի կերպ չեն նախատեսում զինծառայողների փոխադրում և տեղավորում:
Եռակողմ հայտարարության առանցքային դրույթներին անհեթեթ մեկնաբանություններ տալու փորձերը ցույց են տալիս, որ հայկական կողմը կամ ամբողջությամբ չի ընկալել 2020 թվականի նոյեմբերի 10 -ին ստորագրված փաստաթղթի էությունը, կամ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջությամբ կատարել դրա պահանջները: Նման պահվածքը հերթական անգամ ընդգծում է այդ երկրի ապակառուցողական դիրքորոշումը:
Միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական կողմի՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, միջազգային կազմակերպությունների որոշումները և իր ստանձնած պարտավորությունները չկատարելու գործելաոճին: Այս առումով բավական է հիշատակել Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերի պահանջները կատարելուց հրաժարվելը», - ասված է հայտարարության մեջ: