Դուք քաղաքականացնել եք Գլխավոր շտաբի պետի պաշտոնը. Օհանյան
|
|
Ես համոզվում եմ, որ արմատական ընդդիմությունը և կոշտ արձագանքները անհրաժեշտություն են, որովհետև այս օրերի ընթացում ես նկատում եմ, որ ինքնաքննադատության որևէ նշույլ չկա: Մեղքի զգացումը ընդհանրապես բացակայում է որոշների մոտ, իսկ այս ամբիոնից նման պահվածքը խոսում է քննարկումների մշակույթի բացակայության մասին:
|
Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Արդյոք փայլուն է ձեր կատարած աշխատանքը և արդյո՞ք փայլուն էր, այն, որ երկարատև բանակցային գործընթացի ողջ ռեսուրսը մսխվեց, Ադրբեջանին կանխարգելիչ իրադրության մեջ չդրվեց, արդյո՞ք փայլուն էր, որ իջեցրինք հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ: Իհարկե, փայլուն չէր: Փայլուն էր միայն այն, որ մեր դիքերը փայլեցրինք և զիջեցինք ադրբեջանցիներին»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իշխանությունների օրոք խաթարվել է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի միջև եղած կապը։
«Դուք քաղաքականացնել եք Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, չափից շատ երիտասարդացրել եք ԶՈՒ ղեկավար կազմը, կադրային նշանակումներ եք անում՝ շրջանցելով միջանցիկ պաշտոնները: Ռազմահայրենասիրությունն իջեցրել ենք շատ ցածր մակարդակի, այս ամենին գնահատական տալու փոխարեն զբաղվում ենք ինքնագովազդով և այս տեսանկյունից պետք է գնահատական տայինք հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հեշթեգներ.
Հայաստան
Սեյրան-Օհանյան