Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
11:55     10 08 2021    
Այսօր կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը:

Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ-ից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԱՊԿ   Հայաստան  


Լրահոս