Իլհամ Ալիևը Էրդողանին տեղեկացրել է սահմանին Հայաստանի սադրանքների մասին
 Իլհամ Ալիևը Էրդողանին տեղեկացրել է սահմանին Հայաստանի սադրանքների մասին
15:00     06 08 2021    
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից իրականացված սադրանքների մասին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը պատասխանել է Հայաստանի նման սադրանքներին:

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ասել է, որ Թուրքիան միշտ եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին:

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս