Մակրոնը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները
 Մակրոնը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները
09:20     06 08 2021    
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», - նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ   Մակրոն  


Լրահոս