Սյունիքի առաջապահ դիրքերից մեկի միակ բինոկլը չէր աշխատում. Մամիջանյան
|
|
Հայաստանի Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր բացահայտում արեց Սյունիք այցի վերաբերյալ։
|
«Մոտ մի ամիս առաջ Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում ընկերներիս հետ այցելեցի Սյունիքի առաջապահ դիրքերից մեկը, ես ինձ թույլ չեմ տա գովաբանել կամ ներկայացնել թշնամու դիրքի վիճակը, որովհետև հայրենասիրությունս դա թույլ չի տա, բայց երբ մեր տղերքին խնդրեցինք մեզ մի բինոկլ տալ, որ կարողանանք ուսումնասիրել, դիրքում առկա միակ բինոկլը չէր աշխատում, մի աչքը ջարդած էր, լավ էր, որ հետներս մի բինոկլ կար, որն օգտագործեցինք ու նույն պահին վերադարձրեցինք», - ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, թե վեցից ավելի ամիսները պետք էր ծախսել ոչ թե ընդդիմախոսներին ճնշելու ու բանտարկելու համար, այլ՝ այդ դիրքերը ամրացնելու։
«Դրա պատասխանատուն միայն այսօրվա իշխանություննն է», - ասաց նա։
Հեշթեգներ.
Սյունիք
Ադրբեջան
Հայաստան