2025թ. օգոստոսից մենք սահմանի բոլոր տեղամասերի ազատ հասանելիություն ունենք. ԵՄ առաքելության ղեկավար
 2025թ. օգոստոսից մենք սահմանի բոլոր տեղամասերի ազատ հասանելիություն ունենք.  ԵՄ առաքելության ղեկավար
12:40     13 02 2026    
Մենք մեր դիտարկումների մասին չենք զեկուցում հանրությանը կամ Հայաստանի կառավարությանը. այն ամենը, ինչ տեսնում ենք, հաղորդվում է Բրյուսելում գտնվող գլխավոր գրասենյակին:

Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

«Եթե նկատում ենք կրակոցներ, մենք հաղորդում ենք դրա մասին:

Եղել է դեպք, երբ դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ: Այդ ժամանակ ռուսական զինված ուժերը խոչընդոտել են մեզ իրականացնել մեր աշխատանքն այդ տարածքում: Սակայն դա ավարտվել է անցյալ օգոստոսին, երբ ռուսական սահմանապահ զորքերը հեռացել են: Այդ ժամանակվանից մենք ազատ մուտք ունենք այնտեղ, որտեղ ուզում ենք:

Առաքելության վերաբերյալ որոշակի ապատեղեկատվություն ի հայտ է գալիս երրորդ կողմից:

Ընդ որում, ապատեղեկատվության հավանականությունը ցածր է, քանի որ մենք հաղորդում ենք միայն այն, ինչ տեսնում ենք: Մենք չենք հիմնվում որեւէ կողմից տարածվող տեղեկատվության վրա. մենք հաղորդում ենք միայն այն, ինչ ինքներս ենք տեսնում»,- նշել է Ռիտերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵՄ  


Լրահոս