Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված ոչ բոլոր հարցերն են լուծված․ Փաշինյան
 Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված ոչ բոլոր հարցերն են լուծված․  Փաշինյան
17:59     11 02 2026    
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից մարդկային եղբայրության համար «Զայեդ» մրցանակի ընդունելը նշանակում է, որ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղությունը։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

Նրա կարծիքով, սա դրական միջավայր է ստեղծում Հայաստանի շուրջ։

«Էդ չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր հարցերը լուծված են։ Բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման նախադրյալներ է ստեղծում։ Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել»,- նշել է Փաշինյանը։


Նա կրկնեց, որ խաղաղությունը «միշտ ունի խնամքի կարիք»։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս