Ավարտվել է Ադրբեջանի ԶՈՒ սպայական կազմի պատրաստության հերթական դասընթացը
 Ավարտվել է Ադրբեջանի ԶՈՒ սպայական կազմի պատրաստության հերթական դասընթացը
11:36     10 12 2025    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն, դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել սպայական կազմի կատարելագործման հերթական դասընթացի ավարտական արարողությունը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։

Միջոցառմանը ելույթ ունենալով՝ կենտրոնի ղեկավար, գնդապետ Նիզամի Մովլանովը նշել է, որ բանակաշինության ոլորտում փորձառու անձնակազմի ներուժի բարձրացումը ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Գնդապետը հաջողություններ է մաղթել դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողներին իրենց ապագա ծառայության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս