Հիքմեթ Հաջիևը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
  Հիքմեթ Հաջիևը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
09:22     27 11 2025    
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Մարիան դե Յոնգը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հղում անելով դեսպանատան Facebook-ի էջին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Կողմերը քննարկել են նաև Նիդեռլանդների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան   Նիդեռլանդներ  


Լրահոս