«Ժողովուրդ». Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ
  «Ժողովուրդ».   Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ
10:07     29 07 2021    
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից նախահարձակ գործողություններ էր սկսվել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք մահ եւ չորս վիրավոր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, եւ ինչ խոստման դիմաց:

Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ճգնաժամ  


Լրահոս