Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Հայաստանի ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նրա խոսքով, մեկ վիրավոր առավոտյան 10.30-ին արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ. «Ներկա պահին ընթանում է վիրահատություն: Երկու վիրավոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա:
Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատված է ծայրահեղ ծանր: Նա երկու անգամ է վիրավորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառված ականանետի պայթյունից դեմքի ու պարանոցի շրջանում վիրավորում է ստացել: Կայազորային հոսպիտալում անհրրաժեշտ առաջին վիրաբուժական օգնությունը ցուցաբերվել է, վիճակը կայունացվել է եւ ռեանիմացիոն մեքենայի աջակցությամբ ներկայումս գտնվում է ճանապարհին»,-ասաց նա: