Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա կազմով կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր տիրապետած լեզվով՝ ռուսերենով, և իր կողմից ընտրված փաստաբան:
Դատավոր Զ. Աղաևը՝ դատարանի կազմը, պետական մեղադրանքին աջակցող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, և բացատրել է նրանց օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Այնուհետև Ռ. Վարդանյանի նոր փաստաբան՝ Էմիլ Բաբիշևը, ով պաշտպանում է նրա իրավունքները, միջնորդություն է ներկայացրել դատարանին։
Նա նշել է, որ նախորդ նիստերի ժամանակ Ռ. Վարդանյանը և նրա այն ժամանակվա փաստաբանը մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան: Սակայն այդ միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումներից քաղվածքները ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանության կողմին: Պաշտպանը դատարանին խնդրել է այդ որոշումներից քաղվածքները ամբողջությամբ տրամադրել պաշտպանության կողմին:
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 18-ին: