Ադրբեջանցի և ֆրանսիացի դիվանագետները բանակցություններ են վարել Բաքվում
  Ադրբեջանցի և ֆրանսիացի դիվանագետները բանակցություններ են վարել Բաքվում
09:50     05 11 2025    
Ֆրանսիացի դիվանագետները Բաքվում բանակցություններ են վարել՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցե իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը։

Նա նշել է, որ Բաքվում տեղի են ունեցել համապարփակ և արդյունավետ քննարկումներ՝ ադրբեջանցի և ֆրանսիացի դիվանագետների միջև։

«Ֆրանսիայի նախագահի մայրցամաքային Եվրոպայի հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը ժամանել են Ադրբեջան՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի քննարկման համար», - գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս