Ի. Ալիևը՝ Ջաբրայիլի շրջանի Հորովլու գյուղի առաջին փուլի բացմանը
  Ի. Ալիևը՝ Ջաբրայիլի շրջանի Հորովլու գյուղի առաջին փուլի բացմանը
15:48     28 10 2025    
Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Ջաբրայիլի շրջանի Հորովլու գյուղի առաջին փուլի բացմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը՝ Իլհամ Ալիևին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին։

Հորովլուն օկուպացվել է Հայաստանի կողմից 1993 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ադրբեջանական բանակը գյուղը ազատագրել է օկուպացիայից։

Նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականի մայիսին դրել է այս գյուղի հիմքը։ Անցյալ տարվա հոկտեմբերին պետության ղեկավարը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են՝ Հորովլուում մասնավոր տների և սոցիալական օբյեկտների շինարարության ընթացքին։

Հորովլու գյուղում կառուցվել է 334 մասնավոր տուն՝ 248 հեկտար ընդհանուր տարածքի վրա։ Տները երկու, երեք, չորս և հինգ սենյականոց են և հագեցած են ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, արևային վահանակներով և արագ ինտերնետով: Տները զարդարված են ղարաբաղյան գորգերի նախշերով: Գյուղի ներսում ճանապարհները ասֆալտապատված են։

Առաջին փուլում 94 հեկտար ընքհանուր տարածքի վրա կառուցվել են 334 մասնավոր տներ, 624 աշակերտի համար նախատեսված դպրոց, 220 երեխայի համար նախատեսված մսուր-մանկապարտեզ, երկհարկանի վարչական շենք, շուկայի համալիր, բազմաֆունկցիոնալ հասարակական սննդի կետեր, բժշկական կետ ու սպորտային և առողջապահական կենտրոն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս