Հրապարակվել է Զանգեզուրի միջանցքի քարտեզը
 Հրապարակվել է Զանգեզուրի միջանցքի քարտեզը
12:04     15 10 2025    
«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է Զանգեզուրի միջանցքի քարտեզը, հաղորդում Zinvor.info-ն։

«Քարտեզը հիմնված է բարձրորակ արբանյակային պատկերների վրա», - ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նրա խոսքով՝ քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների համապատասխան հատվածները, նշված են բնակավայրերը, ճանապարհները, գետերը և լեռները։

Քարտեզի վրա պատկերված են նաև Արազի միջանցքը և դրան հարակից Իրանի տարածքը։

Քարտեզը հասանելի է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք   Քարտեզ  


Լրահոս