Շահին Մուստաֆաև՝ Ադրբեջանի աշխարհագրական առավելության մասին
 Շահին Մուստաֆաև՝ Ադրբեջանի աշխարհագրական առավելության մասին
16:38     13 10 2025    
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև եռակողմ հարաբերությունների համատեքստում՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցությունը մեծ նշանակություն ունի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպմանը իր ելույթում։

Նա նշել է, որ մեր տրանսպորտային կապերը քննարկելիս առաջին հերթին պետք է ընդգծել՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ Այս միջանցքը կարևոր դեր է խաղում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում։

«Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում այս միջանցքով բեռնափոխադրումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.3%-ով։

Ադրբեջանը, որպես Իրանի և Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիր, զբաղեցնում է ռազմավարական դիրք՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան մասում։ Այս աշխարհագրական առավելությունը թույլ է տալիս մեր երկրին՝ կարևոր դեր խաղալ միջանցքի արդյունավետ գործունեության և տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման գործում։

«Մեր երկրների համատեղ գործունեությունը ուղղված՝ է այս միջանցքի արդյունավետության և տարանցիկ հզորության բարձրացմանը», - ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև   Ադրբեջան  


Լրահոս