Սահիբա Գաֆարովան կմասնակցի՝ G20-ի երկրների խորհրդարանների նախագահների 11-րդ գագաթնաժողովին
 Սահիբա Գաֆարովան կմասնակցի՝ G20-ի երկրների խորհրդարանների նախագահների 11-րդ գագաթնաժողովին
15:42     01 10 2025    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակությանը Քեյփթաունի միջազգային օդանավակայանում դիմավորել են՝ Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի հանրային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Թոմաս Ֆրոլիկը, երկրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հուսեյն Ռահիմլին և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակներում Միլլի Մեջլիսի խոսնակը կմասնակցի՝ «Մեծ քսանյակի» (G20) երկրների խորհրդարանների նախագահների 11-րդ գագաթնաժողովին։

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ՝ միջոցառմանը մասնակցող խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս