Հայաստանը պետք է լավ հասկանա Իլհամ Ալիևի ուղերձները. Օմեր Չելիք
 Հայաստանը պետք է լավ հասկանա Իլհամ Ալիևի ուղերձները.  Օմեր Չելիք
12:27     28 07 2021    
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։

Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի՝ Քելբաջարում իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադրություն էր հրավիրել տարածաշրջանի երկրների հետ ձևավորվելիք պլատֆորմի կարևորության վրա։

«Ասել էր, որ Հայաստանն կներգրավվի այդ պլատֆորմում, եթե հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից։ Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը։

Հայաստանը պետք է լավ հասկանա մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի ուղերձները։ Հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- ասել է Չելիքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Քելբաջար