Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով 6-րդ Կասպիական բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։
Ուղերձում նշվեում է, որ TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի ապագա էներգապաշարների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, որոնք տարածաշրջանը կվերածեն առևտրի և թվային հաղորդակցության միջազգային հանգույցի։
«Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ այս երթուղու արագ իրականացումն ապահովելու համար», - ընդգծվում է ուղերձում։