Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի առաջին տեղակալին
 Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի առաջին տեղակալին
18:00     26 07 2021    
Հուլիսի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում: Ընդգծվել է պետությունների ղեկավարների շարունակական շփումների առանձնահատուկ դերը մեր հարաբերությունների ընդլայնման մեջ:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ   Թուրքիա  


Լրահոս