Ադրբեջանցի օդաչուները մարզվում են օդային հետախուզության անցկացման մեջ
  Ադրբեջանցի օդաչուները մարզվում են օդային հետախուզության անցկացման մեջ
20:22     25 07 2025    
2025 թվականի պատրաստման պլանի համաձայն՝ Ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումների հետ անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:

Նախ ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքները, ռազմական օդաչուների ուշադրությանն է հասցվել ուսումնամարզական թռիչքների պայմանները և անվտանգության կանոնները։

Այնուհետև իրականացվել է ուղղաթիռների վերահսկողական ստուգում։

Ուղղաթիռները թռիչքներ են կատարել սահմանված երթուղիներով՝ թռիչքներ իրականացնելով իրենց բազային օդանավակայաններից։ Կատարվել են՝ թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության անցկացման, ինչպես նաև այլ տեսակի գործունեութան առաջադրանքները։

Ռազմական օդաչուները ուսումնամարզական թռիչքների ժամանակ ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օդաչուներ   ՊՆ  


Լրահոս