«Թարլան-2025». Ադրբեջանն ու Ղազախստանը կատարելագործում են ԱԹՍ-ների կիրառմսն հմտություններըՔ
  «Թարլան-2025». Ադրբեջանն ու Ղազախստանը կատարելագործում են ԱԹՍ-ների կիրառմսն հմտություններըՔ
14:32     09 07 2025    
Ադրբեջանում մեկնարկել են՝ «Թարլան-2025» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություները, որոնք անցկացվում են՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման ոլորտում:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Զորավարժությունների բացման արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգվել է՝ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը, և հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։

Արարողության ժամանակ ելույթ ունցող զորավարժությունների ղեկավարները՝ մասնակիցներին մաղթել են հաջողություններ և ընդգծել են իրականացվող համատեղ գործունեության կարևորությունը։ Նշվել է, որ զորավարժությունները հատուկ դեր են խաղում՝ ադրբեջանա-ղազախական ռազմական համագործակցության ամրապնդման գործում։
Այնուհետև, սցենարի համաձայն, անձնակազմը սկսել է աստիճանաբար կատարել հանձնարարված խնդիրները։

Նշենք, որ համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև հուլիսի 10-ը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս