Կայա Կալասը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
 Կայա Կալասը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
09:12     25 06 2025    
Եվրամիությունը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման գոտուց միության քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։

«Ես կապի մեջ եմ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ տարածաշրջանում լարվածության սրացումից ի վեր։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ մեր դիվանագետների և քաղաքացիների տարհանումը Ադրբեջանի միջոցով կազմակերպելու համար», - ասել է Կալլասը։

Նա նաև հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է՝ Իրանում պատերազմի հնարավոր հետևանքները Ադրբեջանի համար։ «Ես նկատի ունեմ, ի թիվս այլ բաների, Իրանից դեպի Ադրբեջան եկող միգրացիոն ճնշումը», - նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կայա-Կալաս   Ադրբեջան  


Լրահոս