Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է
Zinvor.info-ն։
Ադրբեջանի նախագահն ասել է, թե Շառլ Միշելի Բաքու կատարած այցի ընթացքում նրան փորձել է բացատրել, որ իրենք դուրս են եկել իրենց սահմանների մոտ, իսկ թե ինչու հենց մայիսին, քանի որ ձյունը հալվել է:
«Ամրապնդվել ենք ու կամրապնդվենք»,- ասել է նախագահ:
Իհամ Ալիևը նշել է, թե Հայաստանը չի կարող հաշտվել հետպատերազմյան իրականության հետ։ «Հավանաբար, հոգեբանական տեսանկյունից իրականությունն ընկալելու համար նրանց ժամանակ է պետք»,- ասել է Իլհամ Ալիև։
Նախագահն իմաստուն քայլ է որակել Շառլ Միշելի կողմից կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղ բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ։
Իլհամ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:
Նախագահը նշել է, թե հունիսից Հայաստանը փաստացի դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: