Քելբաջարի և Լաչինի շրջաններում կառուցվում է 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ․ Նախագահ
 Քելբաջարի և Լաչինի շրջաններում կառուցվում է 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ․  Նախագահ
10:24     23 07 2021    
«Այս պահին Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Zinvor.info-ն:

Իլհամ Ալիևը նշել է, որ նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ:

«Ադրբեջանը շատ բան ունի անելու մինչև ձմռան սկիզբը: Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս