Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է
Zinvor.info-ն։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Իրևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Իլհամ Ալիևը:
Նախախահը նշել է, թե Հայաստանը չի կարող հաշտվել հետպատերազմյան իրականության հետ։
«Հավանաբար, հոգեբանական տեսանկյունից իրականությունն ընկալելու համար նրանց ժամանակ է պետք»,- ասել է նա։
Նախագահն իմաստուն քայլ է որակել Շառլ Միշելի կողմից կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղ բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ: