Զահիդ Դեմիրել. մենք երբեք չենք մոռանա Ղարաբաղյան պատերազմի նահատակներին
  Զահիդ Դեմիրել.  մենք երբեք չենք մոռանա Ղարաբաղյան պատերազմի նահատակներին
11:11     02 06 2025    
Մենք Ադրբեջանում մեզ զգում ենք ինչպես սեփական տանը, այստեղ մենք իսկապես տեսանք, թե ինչ է նշանակում «մեկ ազգ, երկու պետություն»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է թուրք կրոնական գործիչ Զահիդ Դեմիրելը Բաքվի Նահատակների ծառուղի այցելության ժամանակ։

«Մենք շատ ենք աղոթել Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մենք երբեք չենք մոռանա նահատակներին։ Չենք մոռանա ո՛չ Ղարաբաղյան պատերազմը, ո՛չ էլ հունվարի 20-ի ողբերգությունը։ Ավելին, մենք նրանց մասին կխոսենք նաև մեր երկիր վերադառնալուց հետո», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ  


Լրահոս