Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, միջոցառմանը մասնակցում է նաև պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը:
Ցուցահանդեսի շրջանակներում Վուգար Մուստաֆաևը հանդիպել է Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է միջազգային պաշտպանական ցուցահանդեսների կարևորությունը, որոնք ստեղծում են եզակի հնարավորություններ՝ ծանոթանալու համաշխարհային պաշտպանական արդյունաբերության վերջին նորարարություններին։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Բելառուսի միջև պաշտպանական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։